Խելահեղ փոթորիկներ ու կայծակներ. համարձակ ֆոտոշարքն ապացուցում է` բնությունը հրաշալի է անգամ ցասման պահին (լուսանկարներ)
Գերմանացի լուսանկարիչ Ֆրանց Շումախերը, երբ ականատես է լինում խելահեղ փոթորկի, կայծակի և այլ բնական երևույթների, այլոց պես չի փախչում՝ դրանցից պաշտպանվելու համար։ Փոխարենը նա վերցնում է իր ֆոտոխցիկն ու ֆիքսում տարերքն իր ողջ հմայքով։
Այս կերպ 52-ամյա լուսանկարիչը փորձում է ցույց տալ, որ Մայր բնությունը թե խաղաղ վիճակում, թե ցասման պահին հրաշալի է։ Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներն առավել իրական ու տպավորիչ դարձնելու համար Շումախերը նկարում է շատ մոտ տարածությունից՝ երբեմն վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը։
«Ես ցանկանում եմ, որպեսզի իմ արած լուսանկարները տեսնողներն ունենան նույնպիսի զգացողություն, ինչպիսին ունեցել եմ ես՝ փոթորկի կենտրոնում կամ էլ կայծակի տակ կանգնած»,-ասել է տաղանդավոր գերմանացին։






















