Ռոբի Ուիլյամսը ցանկանում է համագործակցել PSY-ի հետ

15:22 • 11.06.13

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը ցանկանում է համատեղ երգ ձայնագրել հարավկորեացի ռեփեր PSY-ի հետ, ով հայտնի է դարձել շնորհիվ իր «Gangnam Style» հիթի, հայտնում է Корреспондент-ը։

 

«Մենք հանդիպել ենք PSY-ի հետ։ Ես պաշտում եմ նրան։ Կցանկանայի աշխատել նրա հետ։ Ես զգում եմ, որ դա անպայման տեղի կունենա մոտ ապագայում»,-ասել է Ուիլյամսը Summertime Ball համերգից հետո, որը կազմակերպել էր Capital FM ռադիոընկերությունը։

 

Նա ասել է նաև, որ PSY-ն հիանալի է աշխատում հանդիսատեսի հետ։ «Ես նրանից սովորելու բան ունեմ։ Ուզում եմ նրա հետ ստուդիայում լինել և դուրս գալ այնտեղից ինչ-որ ուրախ բանով»,- ասել է երգիչը։