«Մեծն Գեթսբի» վեպի առաջին հրատարակությունը վաճառվել է 112.000 դոլարով

13:39 • 12.06.13

Նյու Յորքում Sotheby's աճուրդի տանը 112.500 դոլարով վաճառվել է ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ամենահայտնի «Մեծն Գեթսբի» վեպի առաջին հրատարակության նմուշը, հայտնում է Обозреватель-ը։

 

1925թ. տպագրված գիրքը նախկինում պատկանել է ամերիկացի հայտնի գրաքննադատ Մալքոլմ Քոուլիին, որը գրքում  արտագրել է ավելի քան հարյուր մեկնաբանություն և գրառում, որոնք արվել են անձամբ Ֆիցջերալդի կողմից իր սեփական օրինակում։ Այն այժմ պահվում է Փրինսթոնի համալսարանում։