Հոլիվուդյան ֆիլմերից կհեռացվեն ռուս և չինացի «վատ տղաները». ԶԼՄ-ներ

10:43 • 12.06.13

Հոլիվուդյան կինեմատոգրաֆում առաջիկա տասը տարվա ընթացքում չեն լինի ռուս և չինացի «վատ տղաներ», այդ մասին հայտարարել է հայտնի պրոդյուսեր Լինդա Օբսթը, գրում է Обозреватель-ը՝ վկայակոչելով The Huffington Post-ին։

 

Նրա խոսքով՝ մինչև 2020 թվականը Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից և կդառնա ամենախոշոր լսարանն աշխարհում։ Հենց այդ պատճառով էլ ամերիկյան ֆիլմերում սկսում են հայտնվել կինոաստղեր Չինաստանից։

 

Հոլիվուդի համար կարևոր շուկա է նաև Ռուսաստանը։ Այդպիսով՝ ռուսական և չինական բացասական կերպարներ ամերիկյան կինոյում մոտ ապագայում չեն հայտնվի, կարծում է Օբսթը։ Դրա փոխարեն «վատ տղաներ» կդառնան Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները և «թափառական» ահաբեկիչները։