Աղմկահարույց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ռեժիսորը խոստացել է այն ավարտին հասցնել

09:20 • 12.06.13

Ռեժիսոր Նակուլա Բասելի Նակուլան, որը նկարահանել է արաբական աշխարհի ցասումն առաջացրած սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստացել է կինոնկարն ավարտին հասցնել։

 

Ինչպես նշում է Газета-ն, այժմ Նակուլան գտնվում է Կալիֆոռնիայի հարավում գտնվող բանտերից մեկում։
«Եթե ես հնարավորություն ունենայի ժամանակի մեջ հետ գնալ, ապա այդ ամենը նորից կանեի»,-իր խոսքում ընդգծել է ռեժիսորը։

 

Նա նաև նշել է, որ ձեռքի տակ ունի ֆիլմի 2 ժամանոց աշխատանքային նյութ, որոնք մշակելուց հետո հնարավոր կլինի մինչև սեպտեմբերի 26-ը ներկայացնել ֆիլմի ամբողջական տարբերակը։

 

Աղմկահարույց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որն անցած տարվա ամռան վերջ-աշնան սկիզբ անսպասելիորեն տարածվել էր YouTube կայքում, բազմաթիվ բողոքների ու զանգվածային անկարգությունների ալիք էր բարձրացրել իսլամական աշխարհում, ինչն ուղեկցվել էր մարկային կորուստներով։