Ջեկի Չանն իր մասին պատմող մյուզիքլի սցենարն է գրում

16:07 • 12.06.13

Լեգենդար Ջեկի Չանն իր ինքնակենսագրական «I Am Jackie Chan: My Life in Action» գիրքը վերածել երաժշտական ներկայացման։ Նա արդեն սկսել է աշխատել սցենարի վրա և ռեժիսոր է փնտրում, հայտնում է filmpro.ru-ն։

 

Դերասանի մասին ինքնակենսագրական գիրքը լույս է տեսել 1998-ին և միանգամից դարձել բեսթսելլեր։ Այն պատմում է Ջեկիի ծնողների, Պեկինի օպերային դպրոցում նրա ուսման և անցած ճանապարհի մասին։

 

Մյուզիքլին զուգահեռ Չանն աշխատում է մի քանի կինոնախագծերի վրա։ 2014-ին նրա մասնակցությամբ երկու ֆիլմ կթողարկվի։ Բացի այդ, դերասանն ակտիվ հասարակական գործունեություն է վարում. վերջերս նա նկարահանվել է սոցիալական գովազդում, որը կոչ է անում դադարեցնել ռնգեղջյուրների եղջյուրի վաճառքը։