Մոսկվայի կենտրոնում փառատոն է կազմակերպվել՝ Ռուսաստանի օրվա առիթով (լուսանկարներ)
Ռուսաստանի օրվա կապակցությամբ Մոսկվայում տոնական շքերթ է կազմակերպվել, որի մասնակիցները մայրաքաղաքի փողոցներում բեմադրություններ են ներկայացրել Ռուսաստանի պատմության 12 կարևորագույն ժամանակաշրջանների վերաբերյալ:
Շքերթին մասնակցել են դերասաններ և բնակիչներ մայրաքաղաքի տարբեր շրջաններից: Շքերթի մասնակիցներն իրենց երթը սկսել են Պուշկինի հրապարակից և անցել քաղաքի տարբեր փողոցներով:










