Ուկրաինուհի թոշակառուն որոշել է իր տունը նվիրել դերասան Օլեգ Մենշիկովին
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բնակվող Վալենտինա Բոնդարենկոն մտադիր է իր երկսենյականոց բնակարանը նվիրել իր սիրելի դերասանին՝ Օլեգ Մենշիկովին, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցներին։
«Ես ցանկանում էի տունս Օլեգին նվիրել դեռ տարիներ առաջ, սակայն այդ ժամանակ երեխաներս դեմ էին։ Այժմ նրանք մեծացել են, իրենց ընտանիքներն ունեն ու ապրում են առանձին։ Ինձ ավելորդ բնակտարածք պետք չէ, իսկ նրան պետք է»,- պատմել է 66-ամյա թոշակառուն։
Կնոջ խոսքով՝ նա արդեն ավելի քան 10 տարի բաց չի թողնում Կիևում Մենշիկովի ոչ մի ներկայացում՝ ամբողջ տարին թոշակից մի քիչ գումար մի կողմ դնելով տոմսի գնման համար։
Բոնդարենկոն այժմ փաստաթղթերն է ձևակերպում, որպեսզի մինչև օգոստոս՝ մինչ դերասանի այցը Կիև, նրան հանձնի իր տան բանալիները։
Դերասանի օգնական Ալեքսեյը թոշակառուի որոշումը մեկնաբանել չի ցանկացել։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2009-ին Ֆիլիպ Կիրկորովի երկրպագուհին, իր մոր կամքը կատարելով, իր՝ Ուլյանովսկում գտնվող տունը նվիրել է երգչին։










