Մեծ թատրոնի վերանորոգման ժամանակ մոտ 90 մլն ռուբլի է հափշտակվել

18:19 • 13.06.13

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը պարզել է, որ Մոսկվայում Մեծ թատրոնի վերանորոգման աշխատանքների ժամանակ մոտ 90 մլն ռուբլի է հափշտակվել, տեղեկացնում է news.mail.ru-ն։ 

 

Իրավապահները պարզել են, որ թեև վերանորոգման աշխատանքների մի մասի համար պատասխանատու ընկերությունը պայմանագրի պարտականությունները չի կատարել, սակայն նրա հաշվին միլիոնավոր ռուբլիներ են փոխանցվել։ 

 

Այժմ խարդախության մեղադրանքով հետաքննություն է սկսվել, որի դեպքում մեղավորներին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։

 

Մեծ թատրոնն իր գլխավոր բեմը հանդիսատեսի առաջ բացել էր 2011թ.՝ 6 տարի տևած վերանորոգումից հետո։ Այդ տարիների ընթացքում ֆինանսական խարդախությունների հետ կապված մի շարք սկանդալներ են տեղի ունեցել։