Ջորջ Լուկասն ու Սթիվեն Սփիլբերգը կարծում են, որ կինոարտադրությունը վտանգի տակ է
Ռեժիսորներ Ջորջ Լուկասն ու Սթիվեն Սփիլբերգն ամերիկյան նոր USC կինոդպրոցի բացման ժամանակ կինոարտադրության ոլորտում խոշոր «պայթյուն» են կանխատեսել, երբ 250 մլն դոլար բյուջեով ֆիլմերը վարձույթում հաջողություն չեն ունենա, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։
Այն փոփոխությունների թվում, որոնց մասին պատմել է Սփիլբերգը, կինոյում տոմսերի արժեքի գնային քաղաքականության փոփոխությունն է՝ կախված ֆիլմից։
«Օրինակ՝ դուք պետք է վճարեք 25 դոլար նոր «Երկաթե մարդը» ֆիլմի համար, իսկ «Լինքոլնի» համար՝ 7 դոլար»,- ասել է ռեժիսորը՝ ավելացնելով, որ ԱՄՆ հայտնի նախագահի մասին իր ֆիլմը կարելի է համարել ոչ մեծ էկրանների համար, այլ որպես հեռուստաֆիլմ։
Երկու ռեժիսորների կարծիքով՝ կինոարտադրությունը վտանգի տակ է, քանի որ «շատ մեծ բյուջե ունեցող բազմաթիվ ֆիլմեր հաջողություն չեն ունենա վարձույթում, և դա կփոխի ամբողջ համակարգը»։










