Հայտարարվել են Gucci Tribeca Documentary Fund նախագծի հաղթողները

14:16 • 13.06.13

Հայտարարվել են այն կինոնախագծերը, որոնք ֆինանսական օգնություն կստանան Gucci Tribeca Documentary Fund-ից, հայտնում է buro247.ru-ն։

 

Gucci նորաձևության տունը և Ռոբերտ դե Նիրոյի Tribeca Film Institute ոչ առևտրային կազմակերպությունը յուրաքանչյուր տարի գումար են հատկացնում սկսնակ ռեժիսորներին։ Ժյուրին, որի կազմում այս տարի եղել են Օլիվյա Ուայլդը, Ջադա Փինքեթ Սմիթը, Ռոջեր Ռոս Ուիլյամսը, Բրայան Սիրգութցը և այլք, ուսումնասիրել են 500 հայտ 60 երկրից և ընտրել 9 նախագիծ, որոնք կստանան 150.000 դոլար ֆինանսական օգնություն։

 

Մրցանակի հինգ տարվա գոյության ընթացքում արդեն 3-րդ անգամ կազմակերպիչներին է միանում Kering Foundation կանանց իրավունքների  պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը, որը Spotlighting Women Documentary Award մրցանակը կհանձնի 3 ֆիլմերի, որոնցում արտացոլված է կանանց ուժն ու համարձակությունը. դրանք են Անդրեաս Դալսգարդայի, Նիկոլաս Սերվիդեի և Վիվիան Գոմեսի «Democrazy», Փամելա Յեթսի «Disruption» և Բեթ Մերֆիի «What Tomorrow Brings» ֆիլմերը։

 

Gucci Tribeca Documentary Fund-ի աջակցությունը կստանան Մարշալ Քերիի «Run and Gun», Ջերեմի Ուիլյամսի «On a Knife Edge», Ռայան Ուայթի և Բեն Քոթների «Perry V. Schwarzenegger», Յահան Գրիմոնպրեի «The Shadow World», Ջեյմս Սփայոնի «Silenced», Դ.Ա. Փենիբեյքերի և Քրիս Հեգուդսի «Unlocking The Cage» ֆիլմերը։

 

Իր 5-ամյա գործունեության ընթացքում նախագիծն արդեն աջակցել է 45 կինոնախագծի։