«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը տեղի կունենա այսօր. առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը

17:01 • 14.06.13

Լեհաստանի Գդանսկ քաղաքում այսօր երեկոյան ժամը 22-ին տեղի կունենա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից:


Հայաստանն առաջին անգամ մրցույթին կներկայացնի 17-ամյա պարող Վահագն Մարգարյանը: Պարը, որը կներկայացնի հայ մասնակիցը կոչվում է «Blind alley», ինչը թարգմանաբար նշանակում է փակուղի:


Հայաստանի մասնակիցը ելույթ կունենա առաջին համարի ներքո: Նշենք, որ մրցույթին մասնակցելու են ևս 10 երկրներ՝ Չեխիա, Նորվեգիա, Սլովենիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Լեհաստան, Շվեդիա, Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա:

Լուսանկարը՝ Armenpress.am-ի