Կինո, օդ և ջուր. կինոդիտում բաց երկնքի տակ՝ «լոգանք ընդունելիս» (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքներում բացվել են, այսպես կոչված, The Hot Tub Cinema-ներ, որոնք յուրահատուկ հնարավորություն են ընձեռում ֆիլմեր դիտել՝ տաք «լոգարանում» նստած, գրում է style.rbc.ru-ն։
Նման օրիգինալ կինոթատրոններից մեկն էլ գտնվում է Լոնդոնի ամենաստեղծագործական թաղամասում՝ Շորդիչում, որտեղ հին աղյուսե պահեստները վերածվել են ինտերակտիվ պատկերասրահների, իսկ մեծ քանակությամբ շինությունները դարձել են կտավներ Բենքսի աշխատանքների համար։
«Լոգարանից» կինոարվեստը վայելել կարելի է ողջ տարվա ընթացքում. բաց երկնքի տակ՝ ամռանը և գարնանը, իսկ փակ շինությունում՝ աշնանը և ձմռանը։ Ֆիլմ դիտելու համար անհրաժեշտ է վերցնել միայն լողազգեստ։














