Դանիայում ստեղծվել է կույրերի համար առաջին կոմիքսը

15:14 • 14.06.13

Դանիացի դիզայներ Փիլիպ Մեյերն իրականացրել է իր վաղեմի երազանքը՝ թողարկելով աշխարհում առաջին կոմիքսը կույրերի համար, գրում է pravda.ru-ն։

 

«Կյանք» անվանումով առանձնահատուկ հրատարակությունը պատմում է այն մասին, թե ինչպես են տղամարդը և կինը հանդիպում, սիրահարվում, այնուհետ ծնվում է նրանց երեխան, այնուհետ զույգը մահանում է։ Սովորաբար, կույրերին «կյանքի» հասկացությունը փոխանցվում է շրջանաձև պատկերի միջոցով, այդ պատճառով էլ դիզայներն իր նկարված պատմությունը պատմում է թղթի վրա տարբեր չափերի շրջանների օգնությամբ։

 

Գրքի վրա աշխատելիս դիզայներին օգնել է կույրերի ուսուցիչ Միքայելը, ով նույնպես կույր է։