Ջենիֆեր Լոպեսն աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում

12:39 • 14.06.13

Լատինամերիկյան երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հաջորդ շաբաթ սեփական անվանական աստղը կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում, ընդ որում՝ աստղը պատրաստվում է 2500 թվի ներքո, հայտնում է loveradio.ru-ն։

 

Նախորդ տարի Լոպեսը ճանաչվել էր «ամենաազդեցիկ հայտնի դեմքը»՝ ըստ Forbes ամսագրի։ Միջոցառման կազմակերպիչները կարող էին նրան աստղ տրամադրել և նախկինում, սակայն նրանք ցանկացել են յուրահատուկ կերպով դա նշել։

 

«1994-ին Փառքի ծառուղում 2000 թվի ներքո աստղ ստացավ Սոֆի Լորենը։ Այնպես որ 2500-ի համար պետք էր ընտրել համաշխարհային մակարդակի աստղ, և մենք երկար չենք մտածել Լոպեսի թեկնածության հարցում։ Դա հիանալի արարողություն կլինի, որը կուրախացնի երգչուհու երկրպագուներին ամբողջ աշխարհում»,- ասել է աստղերի բացման միջոցառումների պրոդյուսերը։

 

Լոպեսի անվանական աստղի բացման արարողությունը նախատեսված է հունիսի 20-ին։