Մյունխենում եգիպտական արվեստի նոր թանգարան է բացվել

00:07 • 14.06.13

Մյունխենում բացվել է եգիպտական արվեստին նվիրված նոր թանգարան, ներկայացնում է Euromag-ը:


Եգիպտական արվեստի նորաբաց պետական թանգարանի մուտքն արդեն իսկ ներկայացնում է Եգիպտոսի մշակույթը. բազմաթիվ լայն աստիճանահարթակները այցելուներին տանում են դեպի ստորգետնյա դուռը: Այնուհետև նրանց առջև բացվում է գանձարանի գեղեցիկ տեսարանը, գրում է աղբյուրը:


Թանգարանի բոլոր սրահները գտնվում են գետնի մակարդակից ցածր: Երկու մեծ սրահները լուսավորվում են ներքին բակից ներս թափանվող ցերեկային լույսով:


Թանգարանի տնօրեն Սիլվիա Շոսկեն նոր թանգարանն անվանել է «սինթետիկ արվեստի ստեղծագործություն»: Վերջինս թանգարանի նախագծի վրա աշխատել է 20 տարի: