Վրեժ Իսրայելյանը կհուղարկավորվի Աշնակ գյուղում

20:30 • 14.06.13

Անվանի արձակագիր, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 15-ին, ժամը 14.30-ին՝ Հայաստանի Գրողների միության դահլիճում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։


Հոգեհանգիստը տեղի կունենա՝ նույն օրը, ժամը 18.00-ին Աշնակ գյուղում: Հուղարկավորությունը հունիսի 16-ին ժամը 14.00-ին Աշնակ գյուղում:


Նշենք, որ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն ու Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ պատրաստվում են քննարկել դրամատուրգ և հրապարակախոս Վրեժ Իսրայելյանին գրողների քաղաքային պանթեոնում հուղարկավորելու հարցը: «Կարծում եմ, որ ինքը լիովին արժանի է: Նա այն էր, ինչ իր ողջ արձակը, էդ մաքուր, խիզախ իրականությունն ու տեսիլքն իրար հետ »,- Tert.am-ին ասաց Լևոն Անանյանը, ով հայտնեց, որ արդեն չի էլ հիշում, թե Վրեժ Իսրայելյանի հետ քանի տարվա ընկերներ են: