Բրիտանական կայսրության շքանշան է շնորհվել երգչուհի Ադելին և դերասան Ռոուեն Աթկինսոնին
Միացյալ Թագավորությունում հրապարակվել է Բրիտանական կայսրության շքանշանով պարգևատրվածների հերթական ցուցակը։ Պարգևատրումը նվիրված է այսօր նշվող պաշտոնական տոնին՝ Միապետի ծննդյան օրվան, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Բրիտանացի կատակերգու դերասան Ռոուեն Աթկինսոնը, ով ամբողջ աշխարհում հայտնի է իր կերպարի՝ Միստր Բինի անունով, պարգևատրվել է Բրիտանական կայսրության հրամանատարի շքանշանով։
Երգչուհի Ադելը արժանացել է Բրիտանական կասյրության ասպետի շքանշանի։ 25-ամյա երգչուհին, չնայած իր տարիքին, արդեն արժանացել է «Գրեմի»-ի 9 մրցանակի։
Բրիտանական կայսրության ասպետի շքանշան է ստացել գիտնական պրոֆեսոր Մայք Սթրատոնը, ով առաջատար դեր է ունեցել «Մարդու գենոմի նախագիծը» հետազոտական ծրագրում, որի մասնակիցները բացահայտել են մարդկային գենետիկ կոդը։ Սթրատոնը հայտնաբերել է նաև կրծքի քաղցկեղի զարգացմանը նպաստող գենը։
Բրիտանական կայսրության ասպետի շքանշանով է պարգևատրվել նաև հյուսիսիռլանդացի ֆիզիկոս Սթիվեն Մայերսը։










