Էկրանային Ջոն և Ժակլին Քենեդիները. առաջին լուսանկարները (լուսանկարներ)

12:28 • 15.06.13

Համացանցում հայտնվել են առաջին պաշտոնական կադրերը «Քենեդու սպանությունը» հեռուստատեսային ֆիլմից, գրում է Обозреватель-ը։ Լուսանկարներում գլխավոր դերակատարներ Ռոբ Լոուն և Ջենիֆեր Գուդվինն են, ովքեր ներկայացել են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և նրա կնոջ՝ Ժակլինի դերերում։


Ֆիլմի ստեղծմամբ զբաղվում է National Geographic ալիքը։ Ֆիլմում պատմվում է 1963թ. Դալասում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։ Պրեմիերան նախատեսված է 2013թ. նոյեմբերին։