Դեպարդյոն որոշել է 7 երկրի քաղաքացի դառնալ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն հայտարարել է, որ մտադիր է դառնալ 7 երկրի քաղաքացի: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` Le Journal du Dimanche թերթին հղումով, արդեն մոտ ապագայում նա մտադիր է դիմել Ալժիրի անձնագիր ստանալու խնդրանքով:
Նա պարզաբանել է, որ նման թվով անձնագրերն իրեն կօգնեն առանց մուտքի արտոնագրի մեծ թվով երկրներ այցելել: Դերասանի խոսքով` նա այժմ ապրում ու աշխատում է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում և Միացյալ Նահանգներում: «Ես աշխարհի քաղաքացի եմ: Ազատ մարդ: Ֆրանս-ռուսական դերասան»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ դերասանը հայրենիքը լքելու մտադրության մասին հայտնել էր 2012-ի դեկտեմբերին: Նա նման որոշման պատճառ էր նշել նոր իշխանությունների սահմանած հարկերը:Նրան առաջարկվել էր ՌԴ քաղաքացիություն, ինչը Դեպարդյոն սիրով ընդունել էր:










