Reflex խմբի երգչուհին սեփական անուշադրության հետևանքով հայտնվել է հիվանդանոցում (տեսանյութ)
Ռուսական հայտնի Reflex խմբի անդամ Ալյոնա Տորգանովան սեփական անուշադրության զոհն է դարձել. համերգից հետո նա «զրկվել» է աջ ձեռքի մատներից մեկից, հայտնում է Life News-ը:
33-ամյա երգչուհին Մոսկվայի հայտնի Arena Moscow ակումբում ելույթից հետո մենեջերի և օգնականների ուղեկցությամբ գնացել է հանդերձարան:
Այնտեղ նա հանուն կատակի ձեռքը մտցրել է աշխատող օդափոխիչի մեջ, ինչի հետևանքով էլ վնասել է մատի փաղանգը (фаланга):
Չսպասելով շտապօգնության ժամանմանը` նա շտապել է հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներին է դիմել մատին կար դնելու խնդրանքով:
Սակայն բուժհաստատությունում նրան օգնել չեն կարողացել, քանի որ այդ հիվանդանոցում այդ գծով մասնագետ չկա: Արդյունքում նրան մեկ այլ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ համապատասխան օգնությունը ցուցաբերելուց հետո նրան տուն են ուղարկել:
«Ամեն ինչ լավ կլինի, ձեռքս ցավում է, սակայն բժիշկներն արեցին հնարավորը»,-լրագրողներին ասել է Ալյոնա Տորգանովան:










