Black Sabbath խմբի ալբոմը 1970թ.-ից ի վեր առաջին անգամ գլխավորել է բրիտանական չարտերը (տեսանյութ)

09:52 • 17.06.13

Բրիտանական Black Sabbath ռոք խմբի նոր ալբոմը` «13», 1970 թվականից ի վեր առաջին անգամ գլխավորել է բրիտանական չարտերը` առաջին հորիզոնականում հայտնվելու երկարատև ընդմիջման ռեկորդ սահմանելով, հայտնում է Лента-ն` վկայակոչելով Official Charts Company կայքին, որը զբաղվում է բրիտանական հիթ-շքերթների կազմման աշխատանքներով:

 

Black Sabbath-ի ալբոմը վերջին անգամ բրիտանական չարտերի առաջատարն էր 1970-ի հոկտեմբերին. դա նրանց երկրորդ ձայնասկավառակն էր, որը կոչվում է «Paranoid»:

 

Բրիտանական չարտերի երկրորդ տեղում է Beady Eye խմբի «BE» ալբոմը, իսկ երրորդը`Ռոդ Սթյուարթի «Time» ալբոմը:

 

«Ես ցնցված եմ: Մեր ոչ մի ձայնապնակ նախկինում այդքան կարճ ժամանակահատվածում չի բարձրացել այդքան բարձր»,-ասել է Black Sabbath-ի մենակատար Օզի Օսբորնը: