Լոս Անջելեսում կանգնեցվել է լեգենդար Բրյուս Լիի արձանը

14:09 • 17.06.13

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կանգնեցվել է հանրահայտ դերասան և մարտարվեստների վարպետ Բրյուս Լիի բրոնզաձույլ արձանը, հայտնում է Газета-ն։

 

2.1 մ բարձրությամբ արձանը կարելի է տեսնել Չայնաթաուն թաղամասում։ Դրա բացման արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, մասնավորապես՝ դերասանի գործընկերները, կասկադյորներ, մարտարվեստների վարպետներ։

 

Bruce Lee Foundation բարեգործական հիմնադրամի նախագահ Շենոն Լին, որը դերասանի դուստրն է, նշել է, որ միջոցառումը կարևոր է այնքանով, որ դա Միացյալ Նահանգների տարածքում առաջին արձանն է՝ նվիրված Բրյուս Լիին։

 

Այս տարի լրանում է Լիի մահվան 40-րդ տարելիցը։