Միք Ջագերի մազափունջն աճուրդի կհանվի
The Rolling Stones ռոք խմբի վոկալիստ Միք Ջագերի մազափունջը Bonhams աճուրդի տանը վաճառքի կհանվի, հայտնում է vesti.ru-ն: Նմուշի նախնական արժեքը, որը 50 տարի պահվել է նրա նախկին ընկերուհի Քրիսի Շրիմթոնի ընտանիքում, 1.5-2 հազ. ֆունտ ստեռլինգ է (2.3-3.1 հազ. դոլար):
Քրիսի Շրիմթոնն աշխատել է լոնդոնյան «Քովենթ Գարդեն» թագավորական օպերային թատրոնում: Միք Ջագերի հետ նրանք սկսել են հանդիպել 60-ական թվականներին, նրանց սիրավեպը տևել է երեք տարի:
Աճուրդում կվաճառվեն նաև The Rolling Stones-ի և The Beatles-ի ինքնագրերը. այս հավաքածուն գնահատվում է 2-2.5 հազ. ֆունտ ստեռլինգ: Վաճառքի կհանվեն նաև խմբի լուսանկարները՝ արված 1967թ., որոնք գնահատվում են 800-1.2 հազ. ֆունտ ստեռլինգ:
Վաճառքից ստացված բոլոր միջոցները կհատկացվեն բարեգործական նպատակներով:










