Ռեփեր Jay-Z-ն նոր ալբոմ է թողարկել (տեսանյութ)
Ամերիկյան ռեփեր Jay-Z-ն հայտարարել է, որ ավարտել է իր նոր ալբոմի ձայնագրությունը և ներկայացրել է դրա հրապարկվելու օրը: Իր հայտարարությունը երգիչը կատարել է YouTube-ում տեղադրված տեսանյութի միջոցով, հաղորդում է Lenta.ru-ն:
«Magna Carta Holy Grail»-ը հուլիսի 4-ին անվճար հասանելի կդառնա Android օպերացիոն ծրագրի հատուկ հավելվածի միջոցով: Այն ստանալ կկարողանան Samsung Galaxy հեռախոսի 1մլն օգտատերեր: ԱՄՆ-ում ալբոմի պաշտոնական վաճառքը կսկսվի ցուցադրումից 3 օր հետո:
Ալբոմի պրոդյուսերն է Ռիկ Ռուբինը, ում հետ ռեփերը արդեն աշխատել է «66 Problems» երգի շուրջ: Բացի այդ ալբոմի ձայնագրությանը մասնակցել են Ջասթին Թիմբերլեյքը և ռեփեր Նասը:
«Magna Carta Holy Grail»-ն կդառնա Jay-Z-ի 12-րդ ալբոմը: Նրա նախորդ ալբոմը՝ «The Blueprint 3»-ը, դուրս էր եկել 2009 թվականին:










