Ուկրաինացի ինքնուս քանդակագործը մահացած ծառերը վերածում է քաղաքային արվեստի նմուշների (լուսանկարներ)
Ուկրաինական Սիմֆերոպոլ քաղաքն անցած 6 տարվա ընթացքում «առեղծվածային» քանդակագործի շնորհիվ վերածվել է քաղաքային պատկերասրահի բաց երկնքի տակ, որտեղ բոլոր նմուշներն արված են մահացած ծառերից։
Ինպես նշում է Oddity Central-ը, այժմ այս քաղաքը զարդարված է փայտյա գլուխգործոցներով, որոնց կարելի է հանդիպել բազմաթիվ փողոցներում ու այգիներում։
Սկզբում դրանց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, սակայն երբ դրանց թիվը սկսեց ավելանալ, մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ով է հեղինակը։ Քաղաքային իշխանություններին ևս հետաքրքրում էր, թե ում թեթև ձեռքով են ծառերը վերածվում քանդակների։
Արդյունքում լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, որ հեղինակն Իգոր Ջեկնավարովն է, ով իրականում ոչ քանդակագործ է, ոչ էլ ատաղձագործ, այլ ընդամենը՝ խոհարար։
Տղամարդը պատմել է, որ ինքնուս է և քանդակագործության հմտությունները յուրացրել է 10 տարի առաջ։ Այժմ նա իր տաղանդն օգտագործում է սեփական քաղաքն էլ ավելի գեղեցկացնելու համար։

















