Համացանցում է հայտնվել Ռոբերտ Դե Նիրոյի և Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

20:39 • 18.06.13

Այս շաբաթ համացանցում են հայտնվել մի քանի սպասված ֆիլմերի թրեյլերներ: Նախորդ օրը ներկայացվել էր ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի առաջին տեսանյութը, որում գլխավոր դերը մարմնավորել է Լեոնարդո դե Կապրիոն, գրում է buro247.ru-ն:


Համացանցում է հայտնվել նաև դերասաններ Ռոբերտ Դե Նիրոյի և Ջոն Տրավոլտայի գլխավոր դերակատարությամբ ֆիլմի թրեյլերը: Ռեժիսոր Մարկ Ստիվեն Ջոնսոնի նոր ֆիլմի սցենարի համաձայն` Դե Նիրոյի հերոսը նախկին զինվորական է, ում հանգիստ չեն տալիս անցյալի ուրվականները, հատկապես հիշողությունները Բոսնիայի պատերազմից: Իսկ Տրավոլտան մարմնավորում է նախկին սերբ սպայի դերը, ով նպատակ ունի վրեժ լուծել ամերիկացուց: