Samsung Galaxy շարքի օգտատերերն անվճար կստանան Ջեյ Զիի նոր ալբոմը, նախքան դրա լույս տեսնելը
Բոլոր նրանք, ովքեր ունեն Samsung Galaxy S4, S3 կամ էլ Galaxy Note 2 սարքերը հնարավորություն կունենան բոլորովին անվճար ստանալ հանրահայտ ռեփեր Ջեյ Զի նոր սոլո ալբոմը, նախքան այն վաճառքի կահնվի հուլիսի 7-ին։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նոր ալբոմի՝ Magna Carta Holy Grail-ի ներբեռնումը Google Play –ից անվճար կլինի վերնշված սարքերի օգտատերերի համար հուլիսի 4-ին ժամը 12։00-ից։
Յուրաքանչյուր ոք, ով մինչ վերնշված ժամկետը ձեռք կբերի Samsung Galaxy S4, Galaxy S3 և Galaxy Note 2 սարքերը, հնարավորություն կունենա անվճար ստանալ ալբոմը։
Սակայն հարկ է նաև նշել, որ ալբոմն անվճար ներբեռնելու հնարավորություն կունենան միայն առաջին 1 մլն օգտատերերը։ Բացի այդ հայտնի չէ, թե արդյոք դա վերաբերում է կոնկրետ երկրների, թե ամբողջ աշխարհի օգտատերերին։ Իսկ սարքերի մյուս օգտատերերի համար զեղչեր կարվեն։
Ըստ Wall Street Journal-ի տվյալների, Samsung –ը 5 մլն դոլար է վճարել Ջեյ Զիին համագործակցության համար։










