Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի չիլիացի հանքափորների մասին պատմող «33» ֆիլմում
Հոլիվուդի շատ աստղեր հետաքրքրություն են ցուցաբերում 33 չիլիացի հանքափորների մասին ֆիլմի հանդեպ, որոնք 69 օր անցկացրել են գետնի տակ, վթարային հանքում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Հայտնի դերասան Անտոնիո Բանդերասին, ով ցանկություն է հայտնել մարմնավորել հանքափորներից մեկի դերը, կմիանա նաև դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։ Դեռևս հայտնի չէ, թե հատկապես ինչ դեր նա կկատարի, քանի որ իրականում հանքափորների թվում կանայք չեն եղել, սակայն նշվում է, որ խոսքը գլխավոր դերերից մեկի մասին է։
«33» աշխատանքային անվանումով ֆիլմում կխաղան նաև այլ հայտնի դերասաններ՝ Մարտին Շինը և Ռոդրիգո Սանտորոն։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել 2010թ. օգոստոսից մինչև հոկտեմբեր, երբ մի խումբ հանքափորներ արգելափակվել էին Չիլիի Սան Խոսե հանքում։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն մինչև այս տարվա վերջ։










