Սթիվեն Քինգի վեպի էկրանավորումից հանվել է Օբամայի հատվածը
«Գմբեթի տակ» (Under The Dome) հեռուստասերիալից հանվել է այն հատվածը, որում նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ին պատուհասած «Սենդի» փոթորկից հետո դիմում է ամերիկացիներին, հայտնում է Korrespondent.net-ը՝ Deadline կայքին հղումով։
Սերիալը Սթիվեն Քինգի համանուն վեպի էկրանավորումն է։ Գործողության վայրն ամերիկյան ոչ մեծ քաղաք է, որի բնակիչները հայտնաբերում են, որ իրեց բնակավայրը կտրվել է արտաքին աշխարհից թափանցիկ արգելապատնեշով։ Երբ պարզվում է, որ արգելապատնեշը հնարավոր չէ քանդել, քաղաքում անկարգություններ են սկսվում։
Փորձնական սերիան կցուցադրվի CBS հեռուստաալիքով, հունիսի 24-ին։ Հենց այս սերիալում պետք է հնչեր Օբամայի ելույթից մի հատված։
CBS-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրական նախագահի ելույթի օգտագործումը հորինված իրավիճակում անտեղի է որակվել։
Ընդհանուր առմամբ, ֆիլմը բաղկացած կլինի 13 սերիայից։










