Կանդինսկու կտավը Christie’s աճուրդում վաճառվել է 13.5 մլն ֆունտ ստեռլինգով
Հանրահայտ Christie’s աճուրդի տունը կազմակերպել է «Իմպրեսիոնիզմ ու ժամանակակից արվեստ» աճուրդը, ինչի արդյունքում ստացել է 64 մլն 76 հազար 575 ֆունտ ստեռլինգ գումար։
Ինչպես նշում է Газета-ն, աճուրդի թոփ լոտն է դարձել Վասիլի Կանդինսկու «Էսքիզ և իմպրովիզացիա 3» կտավը, որը վաճառվել է 13.501.875 ֆունտ ստեռլինգով։
Գնային առումով 2-րդ տեղում է հայտնվել Ամադեո Մոդիլյանիի վրձնին պատկանող «Պոլ Գիյոմի դիմանկարը» (6.8 մլն ֆունտ ստեռլինգ), որին հաջորդել է Պաբլո Պիկասոյի «Կինը բազկաթոռին նստած» կտավը։ Այն վաճառվել է 6.1 մլն ֆունտ ստեռլինգով։
Ընդհանուր առմամբ, երեկոյի ընթացքում վաճառվել է 18 լոտ, որոնցից յուրաքանչյուրի գինը գերազանցել է 1 մլն ֆունտ ստեռլինգը։ Երկու ռեկորդ են սահմանել նկարիչներ Էժեն Բուդենն ու Կոնստանտին Բրանկուզին։










