«Սուպերմենի» մասին բացառիկ կոմիքսն աճուրդում վաճառվել է 175 հազ. դոլարով
«Սուպերմենի» մասին կոմիքսն աճուրդում վաճառվել է 175.000 դոլարով։ Սա առաջին դեպքը չէ, երբ հերոսի մասին կոմիքսն աճուրդում վաճառվում է ռեկորդային գնով, հայտնում է style.rbc.ru-ն։ Հերոսի երկրպագուները տարբեր ժամանակներում բացառիկ օրինակների համար հարյուր հազարավոր, իսկ երբեմն մի քանի միլիոն դոլարներ են վճարել։
Այս անգամ գնորդներին հետաքրքրել է կոմիքսի պատմությունը։ 1938թ. դրա բացառիկ օրինակը պատահաբար հայտնաբերվել է ԱՄՆ Մինեսոտա նահանգում բնակելի տներից մեկի պատի մեջ։ Թեև կոմիքսն այնքան էլ լավ վիճակում չի գտնվել, այնուամենայնիվ, ComicConnect աճուրդում այն ձեռք բերելու համար պայքարել է մոտ 50 գնորդ։ Երջանիկ գնորդը նախընտրել է գաղտնի մնալ։










