Ֆրանսիայում գնացքները կզարդարվեն հայտնի իմպրեսիոնիստների գլուխգործոցներով
Ֆրանսիայի երկաթգծի ազգային միությունը (SNCF), քաղաքամերձ երկաթուղային գծի գնացքները Վերսալյան պալատի ոճով պատկերազարդելուց հետո, կրկին հանձն է առնում հասարակությանը արվեստի հետ շփվելու հնարավորություն ընձեռելու գործը: Այս մասին գրում է Euromag-ը:
Այս անգամ փորձարկումների կենթարկվեն քաղաքամերձ Transilien երկաթգծի գնացքները: Երեք գնացքների վրա պատկերված ճյուղերը կփոխարինվեն իմպրեսիոնիզմի դարաշրջանի հայտնի կտավների վերարտադրություններով: Մոնեի, Դեգայի և այլ հանրահայտ նկարիչների օրիգինալ կտավները գտնվում են Փարիզի հանրահայտ Օրսե թանգարանում:










