Մեկնարկել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը
Մոսկվայի «Ռոսիա» թատրոնում մեկնարկել է Մոսկվայի 35-րդ կինոփառատոնը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Բացման արարողությունից հետո կցուցադրվի «Աշխարհների պատերազմ Z-ը», որի գլխավոր դերակատարը և փառատոնի գլխավոր աստղային հյուրը Բրեդ Փիթն է: Նա ևս մասնակցելու է անդրանիկ ցուցադրությանը և այդ նպատակով ժամանել է «Ռոսիա», ինքնագրեր բաժանել ու լուսանկարվել երկրպագուների հետ:
Այլ նշանավոր դեմքերից աղբյուրը նշում է Գենադի Խազանովին և ժյուրիի անդամ ռեժիսոր Սերգեյ Գարմաշին:
Փառատոնին իր ողջույնն է հղել նաև ՌԴ-ի նախագահ Պուտինը:
Փառատոնը կտևի մինչև հունիսի 29-ը: Այդ ընթացքում կցուցադրվի 364 ֆիլմ:










