«Աղեղնավորի» արձանը վախեցրել է Հանովերի իշխանություններին. դրանում «ագրեսիա» կա

12:52 • 20.06.13

Հանովերի մշակույթի վարչությունը (Գերմանիա) ցանկանում է Տրամելպլատց հրապարակից վերացնել «Աղեղնավորին», քանի որ «նա» նետն ուղղել է քաղաքապետարանի շենքին, հայտնում է Euromag-ը։

 

Արդեն 46 տարի Էրից Մորիս Գեյգերի արձանը պատրաստ է «նետահարել» քաղաքապետարանը։ Սակայն միայն հիմա են փորձագետները դրանում «ագրեսիա» նկատել։

 

«Ավելի լավ է նա հեռուներին նշան բռնի՝ ռազմական մտքերից խուսափելու համար»,- ասել են նրանք։

 

«Ռազմական ասոցիացիան ապառազմականացնելու» համար վարչության պետ Մարլիզ Դրեվերմանը ցանկանում է արվեստի գործը շտապ տեղափոխել Մաշպարկ պուրակ։ Ծախսերը կկազմեն 2.000 եվրո, հայտնում է Bild-ը։

 

Շրջանային խորհուրդը միաձայն մերժել է այս առաջարկը։ Նրանք միաձայն են այն հարցում, որ «արձանի տեղափոխման շտապ անհրաժեշտություն» չկա։