Համաշխարհային ժառանգություն համարվող սիրիական օբյեկտները վտանգի տակ են. ՅՈՒՆԵՍԿՕ

11:25 • 20.06.13

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, համաշխարհային ժառանգություն համարվող բոլոր 6 սիրիական հուշարձաններն ընդգրկել է այն օբյեկտների ցուցակում, որոնք գտնվում են վտանգի տակ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Press-ին։

 

Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում գրանցված է վեց սիրիական հուշարձան՝ Դամասկոսի հին քաղաքը, Հալեպի հին քաղաքը, Փալմիրայի հնագիտական հուշարձանները, Բուսրայի հին քաղաքը, Կրակ դե Շեվալյեի և Սալահ ադ- Դին ամրոցները, ինչպես նաև Հյուսիսային Սիրիայի Հին գյուղերը։ Բոլոր օբյեկտներն այժմ գտնվում են վտանգի տակ, կարծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

 

«Սիրիայում հակամարտության պատճառով այդ 6 օբյեկտների պահպանության հետագա երաշխիքներն անհնար են»,- նշում է կազմակերպությունը։