Էթնա հրաբխին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանի կարգավիճակ
Իտալիայի Էթնա լեռը՝ աշխարհի ամենաակտիվ ու պաշտամունքային հրաբուխներից մեկը, ուրբաթ օրը արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանի կարգավիճակին:
Էթնան Եվրոպայում ակտիվ ամենաբարձր հրաբուխն է՝ 3300 մ բարձրությամբ: Էթնայի ակտիվությունը 2700 տարվա վաղեմություն ունի:
ՅՈՒՆԵՍԿՕ-ից նշել են, որ Սիցիլիայում գտնվող հրաբուխը շարունակում է իր ազդեցությունն ունենալ հրաբխագիտության, գեոֆիզիկայի և երկրաբանական այլ գիտությունների վրա:










