Ջենիֆեր Լոպեսը դարձել է Հոլիվուդի Փառքի ծառուղում 2500-րդ աստղի տիրուհին (լուսանկարներ)
Հոլիվուդի Փառքի ծառուղում հունիսի 20-ին տեղի է ունեցել երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի աստղի բացման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես հաղորդում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին, Լոպեսի աստղը դարձել է 2500-րդը ծառուղում։
Աստղի բացման արարողությանը, Լոպեսից բացի, ներկա են գտնվել ռեփեր Pitbull-ը, «American Idol» շոուի պրոդյուսեր Նայջել Լիֆգոուն, դերասանուհի Ջեյ Ֆոնդան, ինչպես նաև «Սելենա» ֆիլմի ռեժիսոր (ֆիլմում նկարահանումները դարձել են Լոպեսի առաջին մեծ դերը) Գրեգորի Նավան։
Անձամբ Լոպեսն արարողության ժամանակ հայտարարել է, որ «ցնցված» է իրեն ընձեռնված պատվից և երախտագիտություն հայտնել երկրպագուներին երկարամյա աջակցության համար։
Նա 7 երաժշտական ալբոմի հեղինակ է, իսկ նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում։
Հոլիվուդի Փառքի ծառուղին հիմնադրվել է 1958 թվականին։




















