Նիկիտա Միխալկովը հրաժարվում է նկարահանել Ժերար Դեպարդյոյին

12:43 • 21.06.13

Ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը հայտնել է, որ չի պատրաստվում իր ֆիլմերում նկարահանել ՌԴ քաղաքացիություն ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյին, գրում է Обозреватель-ը։


Նրա խոսքով՝ դերասանը պետք է անկեղծ պատմի Ռուսաստան ժամանելու իր նպատակի մասին։

 

«Ես չեմ պատրաստվում նկարահանել Դեպարդյոյին իմ ֆիլմերում, նախ ես ուզում եմ հասկանալ, թե ինչու է նա եկել»,- ասել է Միխալկովը։

 

Ռեժիսորն ընդունում է, որ Դեպարդյոն Ռուսաստան է եկել հարկերի պատճառով։ «Եթե դու եկել ես հարկերի համար, այդպես էլ ասա։ Ինչպես ասում էր իմ ֆրանսիացի պրոդյուսեր Միշել Սեյդուն, «իմ հայրենիքն այնտեղ է, որտեղ քիչ են հարկերը»։ Դա դիրքորոշում է, դա վերաբերմունք է կենցաղին։ Եթե դու գալիս ես, որովհետև քեզ դուր չի գալիս կենցաղն այն երկրում, որտեղ ապրում ես՝ շատ լավ։ Հատկապես, եթե դու ընտրել ես այն երկիրը, որտեղ ապրում եմ ես»,- ասել է ռեժիսորը։