Օլիվեր Սթոունը ֆիլմ կնկարահանի Ուգո Չավեսի մասին
Օլիվեր Սթոունը ֆիլմ է նկարահանում Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի մասին: Վենեսուելայի ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կինոնկարի հետ կապված աշխատանքները կարող են ավարտվել մի քանի ամիս անց, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Ըստ Մադուրոյի, նա ամերիկյան ռեժիսորի ծրագրի մասին իմացել է Սթոունի պրոդյուսերներից մեկից, երբ ուղևորություն էր կատարել դեպի Փարիզ: Նա չի մանրամասնել, թե ինչ է իրենից ներկայացնելու ֆիլմը:
Չավեսի կենդանության տարիներին Սթոունը բազմիցս հայտարարել էր, որ համակրում է Վենեսուելայի առաջնորդին, իսկ 2009 թվականին նկարահանել էր Չավեսի և այլ լատինամերիկյան առաջնորդների մասին վավերագրական ֆիլմ:










