Ֆրանսիան գնացքները կզարդարի իմպրեսիոնիստների գլուխգործոցներով

12:07 • 21.06.13

Ֆրանսիայի երկաթուղիների ազգային միությունը պատրաստվում է իր գնացքները զարդարել իմպրեսիոնիստների գլուխգործոցներով, ինչի գլխավոր նպատակն է բնակիչներին հաղորդակից դարձնել բարձր արվեստին։

 

Ինչպես նշում է Euromag-ը, գնացքների վագոններում կտեղադրվեն իմպրեսիոնիզմի դարաշրջանի ամենահայտնի աշխատանքների կրկնօրինակները։ 

 

Հարկ է նշել, որ միությունը որոշել է իմպրեսիոնիստների գործերով զարդարել գնացքները՝ ոգևորվելով նախկին փորձի հաջողությունից, երբ վագոնները զարդարվել էին Վերսալի պալատի ոճով։