Առնոլդ Շվարցենեգերը կխաղա զոմբի-ֆիլմում
Առնոլդ Շվարցենեգերը կշարունակի իր փորձարկումները տարբեր ժանրերում։ Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նա մտադիր է գլխավոր դեր խաղալ «Մեգգի» ֆիլմում, որը հիմնված է 2011թ.-ի լավագույն չէկրանավորված սցենարներից մեկի վրա։
Ֆիլմը կառուցվելու է մի ֆերմերի շուրջ, որն ապրում է աշխարհում, որտեղ մարդկանց զոմբիների վերածող վիրուս է տարածված։ Նա փորձում է օգնել իր ավագ դստերը, ով աստիճանաբար վերափոխվում է զոմբիի, հաշտվել անխուսափելիի հետ։
Ֆիլմի ռեժիսորը լինելու է կոմերցիոն գովազդային հոլովակների ռեժիսոր Հենրի Հոբսոնը։
Ինքը՝ Շվարցենեգերը, լինելու է նաև նախագծի պրոդյուսերը։ Ենթադրվում է, որ նկարահանումները կմեկնարկեն 2013թ.-ի աշնանը։










