«Խաղաղության հրթիռը». Գազայից արաբ երգիչը հաղթել է «Արաբական կուռքում» (տեսանյութ)
«Արաբական կուռք» մրցույթում հաղթող է ճանաչվել Գազայից արաբ երգիչ 23-ամյա Մոհամեդ Ասաֆը, հայտնում է France-Presse-ը:
Տասնամյակներ ձգվող հակամարտության գոտուց երգչի այս հաղթանակը ԶԼՄ-ները անվանել են «խաղաղության հրթիռի արձակում», իսկ Գազայում տասնյակ հազարավոր մարդիկ հաղթանակը նշել են ցնծությամբ:
Բեյրութում անցկացված այս համաարաբական երգի մրցույթում Ասաֆի հաղթանակը միավոր է նույնիսկ պառակտված պաղեստինյան հասարակությանը:
Իսրայելական 60-ամյա օկուպացիայից տառապող Պաղեստինի նախագահը Ասաֆին բարի կամքի դեսպան է հռչակել, նույնն արել է նաև ՄԱԿ-ը:










