Բրեդ Փիթը բողոքի ակցիաների պատճառով չեղյալ է համարել Բրազիլիա կատարելիք այցը
Բրազիլիայում անկարգությունների պատճառով հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը տիպված է եղել հրաժարվել Ռիո դե Ժանեյրո այցից, ուր նա նախատեսում էր այցելել իր նոր «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի պրեմիերայով, հայտնում է Russia Today-ը։
Paramount ընկերության հրապարակած հաղորդագրությունում ասվում է, որ շրջագայության չեղյալ համարելու պատճառը դարձել են երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Միևնույն ժամանակ կինոստուդիայի ներկայացուցիչները համերաշխություն են հայտնել Բրազիլիայի ժողովրդին, որը խորը ճգնաժամի մեջ է։
Փիթը և ֆիլմի ռեժիսոր Մարկ Ֆոսթերը պետք է մասնակցեին ցուցադրությանը հաջորդ շաբաթ։










