Հերսոնես քաղաքն ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում

21:09 • 23.06.13

Հին Հերսոնես քաղաքը ներառվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:


Համապատասխան որոշումն ընդունվել է Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ընթացող Համաշխարհային ժառանգության հարցերով հատուկ հանձնաժողովի 37-րդ նիստի ժամանակ:


Հերսոնես քաղաքը հույն-դորիացիների կողմից մ.թ.ա. V դարում հիմնադրվել էր Սև ծովի հյուսիսային ափին: Համաշխարհային ժառանգության մեջ են ներառվել քաղաքի ավերակները, որտեղ պահպանվել են վաղ քրիստոնեական հուշարձաններ և խաղող աճեցնելու համար նախատեսված տնտեսություններ:


Բացի Հերսոնեսից այս ցուցակում հայտնվել են նաև Կորեայի նախկին մայրաքաղաք Քեսոնը և Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող Գոլեստան պալատը: