jOBS ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)
Ամերիկյան Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող jOBS ֆիլմի համաշխարհային վարձույթում հայտնվելուց երկու ամիս առաջ համացանցում հայտնվել է պաշտոնական թրեյլերը, գրում է iphones.ru-ն։
Էշթոն Քաթչերը Սթիվ Ջոբսի դերում պարզապես հիանալի է, ֆիլմում ստեղծվել է ճմարտացիության, իրականության և վավերականության տպավորություն։
Ֆիլմի սցենարը, որն անդրադառնում է Ջոբսի կյանքի կարևոր փուլերին, գրել է Մեթ Ուայթելը, իսկ ֆիլմի ռեժիսորն է Ջոշուա Մայքլ Շտերնը։
Ֆիլմի առաջին հատվածը, որը ցուցադրվել է Sundance կինոփառատոնում այս տարվա հունվարին, քննադատվել է Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի կողմից։ Ֆիլմից հատվածը նա անվանել է ոչ իրական, սակայն պաշտոնական թրեյլերից տպավորությունները շատերի մոտ այլ են արդեն։
Սթիվ Վոզնյակը, Մայք Մարկուլան և նույնիսկ Ջոն Սքալին միառժամանակ կդառնան ֆիլմի կերպարներ և կցուցադրեն թիվ Ջոբսի կենսագրության և Apple ընկերության պատմության զգայական մասը։










