Հին եգիպտական մահվան աստծո արձանն ինքն իրեն տեղաշարժվում է թանգարանում (տեսանյութ)

22:53 • 23.06.13

Գուցե սա նշան է, որ փարավոնի անեծք ասվածը այնուամենայնիվ գոյություն ունի՞. գրում է Daily Mail-ն՝ անդրադառնալով բրիտանական թանգարանում ապակու տակ գտնվող մի արձանի առեղծվածային տեղաշարժմանը:


80 տարի Մանչեսթրի թանգարանում պահվում է Հին Եգիպտոսում հանգուցյալների աստված Օսիրիսի արձանը: Այժմ այդ արձանը սկսել է պտույտներ գործել ինքն իր շուրջը, ինչը ֆիքսել են տեսախցիկներով, երբ համադրողները նկատել են, որ արձանիկը «սխալ» ուղղությամբ է նայում:


Հետաքրքրական է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ շուրջը մարդ չկա: Իսկ արձանիկի թիկունքում հիերոգլիֆները «հաց, գարեջուր և միս» են խնդրում:


Գիտնակաները հիշել են, որ ըստ հին եգիպտական հավատալիքների՝ երբ մումիան ոչնչացվում է, նրա հետի արձանիկը սկսում է գործել որպես հոգու այլընտրանքային փոխադրիչ: Այս արձանիկը ևս հայտնաբերվել է մումիայի մեջ: