Limp Bizkit-ը, Crystal Castles-ը և Զեմֆիրան կմասնակցեն Մոսկվայի Park Live երաժշտական փառատոնին
Հունիսի 28-30-ը Մոսկվայի Համառուսական ցուցահանդեսների կենտրոնում մեծամասշտաբ երաժշտական փառատոն կանցկացվի, որին կմասնակցեն ինչպես ռուսաստանյան, այնպես էլ արտասահմանյան տարբեր կատարողներ, խմբեր, գրում է newsmail.ru-ն:
Եռօրյա փառատոնի շրաջանակներում ելույթ կունենան այնպիսի խմբեր և կատարողներ, ինչպիսիք են Limp Bizkit-ը, The Killers-ը, Justice-ը, Crystal Castles-ը, Զեմֆիրան և այլոք: Փառատոնը կբացվի ռուսական Louna և ֆիննական Poets Of The Fall խմբերի ելույթով:
Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն նաև երեկույթներ՝ Park Live Nights՝ Pendulum, DJ-set & Verse, DJ Fresh և Messy MC դիջեյների մասնակցությամբ:
Փակման ժամանակ ելույթ կունենան Կանադայից ժամանած Crystal Castles խումբը և Զեմֆիրան:










