Մահացել է «բլյուզի Սինատրա» Բոբի Բլենդը

09:16 • 24.06.13

Միացյալ Նահանգներում մահացել է բլյուզ ոճի հայտնի կատարող Բոբի «Բլյու» Բլենդը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, «Turn on Your Love Light» և «Further On Up the Road» հիթերի հեղինակը մահացել է 84 տարեկանում, երկարատև հիվանդությունից, Մեմֆիսում գտնվող իր տանը։

 

Բլենդին անվանում էին «բլյուզի Սինատրա», քննադատները նաև նշում են նրա ստեղծագործության վրա Նետ Քինգ Քոուլի ուժեղ ազդեցությունը։ Նրա գրած որոշ երգեր կատարել են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Դևիդ Բոուին և Էրիկ Կլեպտոնը։