Ուտելիք, թե արվեստի գլուխգործոց. չին տղամարդը ձուն վերածում է արվեստի հիանալի նմուշների (լուսանկարներ)

17:40 • 24.06.13

Ի՞նչ կարելի է ստանալ ձվի, փորագրիչ դանակի ու հմուտ ձեռքերի միջոցով. սովորական մարդու պարագայում ոչ ավելի, քան ձվածեղ, սակայն չին քանդակագործ Պու Դերոնը դրանց միջոցով կարողանում է արվեստի հրաշալի նմուշներ ստեղծել։

 

eggshell-carving

Ինչպես նշում է Oddity Central-ը, 40-ամյա տղամարդը, ով, ի դեպ, ինքնուս է, իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ կարողանում է ձվի կեղևի վրա եռաչափ գեղեցիկ պատկերներ փորագրել։

eggshell-carving2

 

«Ձվի հետ աշխատելն այնքան հետաքրքիր է, այն շատ փխրուն է, ուստի մեծ ուշադրություն է պահանջում։ Նկարիչներն օգտագործում են ճերմակ կտավներ, իսկ իմ պարագայում այդ կտավներին փոխարինում են ձվերը»,-նշել է Պուն։

eggshell-carving3

Մի քանի տարի հմտանալուց հետո տղամարդն այժմ դարձել է իր գործի իրական գիտակն ու համարվում է Չինաստանի  լավագույն մասնագետներից մեկը։ Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ միջոցառումների շրջանակներում ու մի քանի մրցանակի արժանացել։

eggshell-carving4

eggshell-carving5